Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում ավելի լավ է, որ Սոլովյովն ուղիղ է խոսում Հայաստանում Հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Մեր հանրությունը վերջապես հստակ կարող է արձանագրել, որ ուղիղ վտանգ պետք է սպասել նաև այդ երկրից». Գայանե Աբրահամյան

Հունվար 12,2026 20:44

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը գրում է.

«Ռուս պրոպագանդիստ Սոլովյովի` Հայաստանում Հատուկ ռազմական օպերացիա (СВО) իրականացնելու սպառնալիքը մեր ներսում ցավալի քննարկումների առիթ դարձավ, թվում էր, սա այնքան բացահայտ թշնամական հայտարարություն է, որ երկու կարծիք լինել չէր կարող, անգամ եթե հավատավոր ռուսամետ ես։

Եւ ռուսական շահի ջատագովների մեծ մասի հիմնական հակափաստարկն է, թե բա` Ալիևի կամ Էրդողանի ասածների դեմ ինչո՞ւ չեք նման արձագանք տալիս։

Սիրելի’ հարգելիներ, հենց այստեղ է խնդիրը, որ Ալիևն ու Էրդողանը Հայաստանի կոնվենցիոնալ թշնամիներն են, այստեղ քննարկման հարց չկա, բայց Սոլովյովը դե յուրե մեր դաշնակիցն է, որն այսօր մեր դեմ ռազմական գործողության կոչ է անում։

Չկա՞ դյուզն ինչ տարբերություն…

Դե յուրե դաշնակից է, դե ֆակտո թշնամի և հենց էս դե ֆակտո թշնամության փաստն է, որ շատերը չեն տեսնում ու, թերևս, շատ ավելի վտանգավոր թշնամի է, քանի որ ունի ոչ միայն ռազմական գործողություն, այլ բազմաթիվ այլ` փափուկ միջոցներ, մեր դեմ կիրառելու հնարավորություններ։

Բայց շեշտեմ, որ հանրային հաղորդակցման տեսանկյունից իրականում ավելի լավ է, որ Սոլովյովն ուղիղ է խոսում Հայաստանում Հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։

Մեր հանրությունը վերջապես հստակ կարող է արձանագրել, որ ուղիղ վտանգ պետք է սպասել նաև այդ երկրից, այլապես հիբրիդային հարձակումների ու վտանգների մասին երբ խոսում ենք՝ ծաղրում են որոշ գործիչներ, իսկ այսպես գոնե ուղիղ են տեսնում սպառնալիքները։

Նկարում՝ երեկ արված մեկնաբանություն է, այսինքն՝ անգամ ռազմական սպառնալիք հնչեցնողը մեկ է հայամետ է, ռուս փրկչի մասին հեքիաթներով լցված ուղեղների էս կործանարար հետևանքները չգիտեմ ոնց ենք ազգովի հաղթահարելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031