Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եք ինքներդ նշել, թե ի՞նչ կարող է անել ուժեղ կառավարությունը այն 65 մլն դոլարով, որը մեր այսօրվա վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին». Նարեկ Կարապետյան

Հունվար 12,2026 21:21

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում նշել է.

«Ինչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով։

Այս տարի կառավարությունը այսքան է հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար:

Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով ի տարբերություն այս կառավարության:

Առաջինը, կարող է ընտրել մի շրջան օրինակ, Մարտունու շրջանը, Հրազդանի շրջանը, և պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ, օգնել ստեղծել գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը:

Մարտունի և Հրազդան ամեն տարի մեկ շրջան։

Երկրորդ, էլ ի՞նչ կարող է անել 65 մլն դոլարով լավ կառավարությունը. Հայաստանում կա 20.000 մարդ, որոնք սովի մեջ են, այսինքն, ծայրահեղ աղքատ 20.000 մարդ:

65 մլն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ և հագուստ և կլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում:

Էլ ի՞նչ կարելի էր անել, կարելի էր 100.000 ամենաանապահով թոշակառուներին, որոնց եկամուտը միայն թոշակն է, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20-25,000 դրամի գնում անել հայկական գյուղմթերքի, հայկական կաթնամթերքի շուկաներից և խանութներից: Դրա արդյունքում գյուղացին կունենար կայուն վաճառք իր բարձրորակ ապրանքի, թոշակառուն կկարողանար ապահովվել բազային սննդով, պահանջմունքներով: Իսկ մեր երկրում, մենք կլուծեինք 100.000 մարդու խնդիր:

Կարող եք ինքներդ նշել, թե ի՞նչ կարող է անել ուժեղ կառավարությունը այն 65 մլն դոլարով, որը մեր այսօրվա վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031