Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025թ. դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը

Հունվար 12,2026 22:44

Ներկայացնում ենք 2025 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

🧳 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 139,933 զբոսաշրջիկ։

📉 Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 130,148։

🌍 2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։

📈 Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

 

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031