«Այս Սուրբ Ծնունդին, աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցին հարձակման տակ էր։ Հայաստանը փոքր պետություն է Կովկասում եւ առաջին պետությունն էր, որը 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց։ Նրա Եկեղեցին ենթարկվում է դաժան արշավի, որը վարում է երկրի ավտորիտար ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Այսպես է ամերիկյան The Hill-ում հրատարակված իր հոդվածը սկսում Հարվարդի համալսարանի «Քենեդի» դպրոցի հետազոտող եւ Արժույթի միջազգային հիմնադրամում 22 տարվա աշխատանքային փորձով դոկտոր Դավիթ Գրիգորյանը։
Հոդվածագիրն անդրադառնում է ինչպես պատմությանն, այնպես էլ ներկային։
Հայ առաքելական եկեղեցին դիմագրավել է հռոմեական, պարսկական, բյուզանդական, արաբական, մոնղոլական, թուրքական եւ ռուսական տիրապետությանը, հիշեցնում է հեղինակը։ «Իսկ այժմ այն բախման ուղու վրա է սեփական երկրի կառավարության հետ»։
Կարդացեք նաև
«Փաշինյանը համալսարանից դուրս մնալուց հետո դարձավ դեղին մամուլի լրագրող։ 2018-ին նրա իշխանության գալը լայնորեն վերագրվում է Ռուսաստանին։ Նա չի թաքցնում փաստը, որ ցանկանում է գահընկեց անել եկեղեցու հոգեւոր առաջնորդին՝ Գարեգին Բ Կաթողիկոսին։ Եկեղեցու առաջնորդությանը դուրս մղելու մանրամասնորեն մշակված արշավի շրջանակում ձերբակալվել են երեք արքեպիսկոպոս, մեկ եպիսկոպոս, մի քանի կղերական եւ աջակից։ Նպատակն է՝ շեղել երկրի ուշադրությունը գոյութենական խնդիրներից», – գրում է Գրիգորյանը։
Հեղինակի խոսքով՝ Հայ եկեղեցին կենդանի է պահում Արցախի հարցը՝ պաշտպանելով փախստականների իրավունքները եւ քննադատելով կառավարությանը՝ «այդ ազգային նվաստացման համար»։
Նա խոսում է Փաշինյանի ցածր վարկանիշի մասին՝ դա կապելով վարչապետի՝ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող սպառնալիքներից Հայաստանը պաշտպանելու «ցանկության բացակայությամբ կամ անկարողությամբ»։
«Հեգնաբար, ԵՄ անդամ պետությունները աչք են փակում Փաշինյանի հակաքրիստոնեական ու Արցախի հարցում պարտվողական քաղաքականության եւ կոռուպցիոն պատմության նկատմամբ` առանց նախապայմանների աջակցելով դրանց։ Երկրի ներսում ճզմելով այլախոհությունը եւ մտերմանալով Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի Սի Ծինփինի հետ՝ Փաշինյանը հետեւողականորեն ցույց է տալիս, որ Արեւմուտքի համար հուսալի գործընկեր չէ»։
Գրիգորյանը հիշատակում է օգոստոսին Սպիտակ տան եռակողմ պայմանավորվածություններից օրեր անց վարչապետ Փաշինյանի այցը Չինաստան եւ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատումը։
«Թրամփի վարչախումբը չպետք է խաբվի Փաշինյանի շարունակական շրջադարձներով», – գրում է հոդվածագիրը։
Իր հոդվածում Գրիգորյանն անդրադառնում է նաեւ գալիք խորհրդարանական ընտրությանն ընդառաջ առկա խնդիրներին, վարչական ռեսուրսի կիրառմանը, կոռուպցիային, Նահանգների կողմից Փաշինյանի հակաեկեղեցական արշավը դատապարտելու անհրաժեշտությանը եւ հակաեկեղեցական արշավի շրջանակում օգոստոսի 8-ի համաձայնություններին սպառնացող վտանգներին։
Հոդվածն ամբողջությամբ՝ հղմամբ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ



















































Այո՛, անշուշտ, եթե կրեմլյան կլանիչ քաղաքականությունը Հայաստանում առաջ մղող ՀԱԵ-ին հարգանքով վերաբերվեր ու ծառայեր դրան՝ կդառնար Արևմուտքի համար հուսալի գործընկեր։
Տեսնես այդ ո՞ր կիսագրագետ ՓՌ-շիկի մտքով է անցել «ամերիկյան պրոֆեսորների» անունից մատուցել ընդդիմության հակապետական կեղծիքները, որպեսզի ժողովուրդը անվերապահորեն հավատա դրանց․ գովա՞զդ է, ի՞նչէ, որ մի հատ էլ «Տյոծյա Ասյաին» բարեբանական բլթոցներին հավատանք։