Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող վարչախմբի ապազգային եւ հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը. ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գերագույն ժողով

Հունվար 13,2026 12:11

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաեւ ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները, արձանագրեց.

Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության  լրջագույն սպառնալիքների առջեւ։

Գործող վարչախմբի ապազգային եւ հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու եւ նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։

Այս համատեքստում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։

Ելնելով վերը նշված հաստատումներից՝ Գերագույն ժողովը որոշեց.

  • մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին,
  • լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձեւաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարեւորագույն հարցերում։

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031