Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀԿ առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը

Հունվար 13,2026 14:38

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։

Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված է եղել կուսակցական համակարգի ամրապնդմանը, քաղաքական գործընթացների կառավարմանը և պետական կառավարման փորձի փոխանցմանը։

Ռազմիկ Զոհրաբյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։

1969–1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1971–1974 թվականներին աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում՝ որպես արտադրամասի հերթափոխի պետ։

1971 թվականից զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։

1974–1984 թվականներին դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։

1984–1990 թվականներին աշխատել է Երևանի մի շարք գործարաններում՝ տարբեր պաշտոններում։

1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Այդ շրջանում հանդիսացել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկը։

2002–2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

2007–2012 թթ, 2012-2017թթ ընթացքում եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

Եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի տեղակալ։

2000 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,

2005 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Տեղեկացնում ենք, որ Ռազմիկ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14-ին, սկսած ժամը 17:30ից՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ), թաղումը՝ հունվարի 15-ին, նույն տեղից, ժամը 13:00:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031