Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները մտադիր են ռուս սահմանապահներին հեռացնե՞լ հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետից. Civilnet

Հունվար 13,2026 15:28

Civilnet. Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս հեռացնել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետից։ Ըստ տեղեկությունների՝ որոշումն արդեն կայացված է, և այնտեղ նոր դրոշակաձող է տեղադրվել։ Նա, սակայն, որևէ տեղեկություն չուներ ռուս սահմանապահների հեռացման մասին։

Ախուրյանի համայնքապետարանի ղեկավար Զավեն Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ անցակետում օրեր առաջ հայկական դրոշ է տեղադրվել։ Միաժամանակ, նա հայտնեց, որ ռուսական կողմը սահմանի երկայնքով, որտեղ իրականացնում է ծառայություն, բարեկարգել է ճանապարհը։

Ինչ վերաբերում է Թուրքիա տանող երկաթգծին, համայնքապետի խոսքով՝ այն հին է, և վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ չեն նկատվել։ Նա չի բացառել, որ մասնագիտական խմբերն ուսումնասիրած լինեն տարածքը, սակայն ակներև գործողություններ չեն եղել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031