Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև եւ այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն

Հունվար 13,2026 18:07

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ ժամը 18․30-ի սահմաններում, ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժածը։ Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, և այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։

Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031