Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը հաջողություն չէ, այլ չարիքի փոքրագույնը»․ փաստաբան

Հունվար 13,2026 19:27

«Սամվել Կարապետյանը պետության կողմից պոզիտիվ պարտականության կատարման բացակայության հետևանքով հայտնվել է վատ առողջական վիճակում»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Լիաննա Գասպարյանը։

Նա ասաց, որ Սամվել Կարապետյանն ինքը չի դժգոհել իր առողջական վիճակից․ «Սակայն պաշտպանական կողմը մշտապես, հունիսի 23-ից սկսած պարբերաբար՝ երկու-երեք օրը մեկ, գրություն է հասցեագրել, որ ապահովեն Սամվել Կարապետյանի պատշաճ բժշկական օգնությունը։ Անձամբ եմ գրություն ներկայացրել, որ ժամանակային առումով ավելի սեղմ իրավիճակ ունենանք։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի աշխատակիցների հետ եմ խոսել, մասնագետների հետ եմ խոսել, որոնք ինձ վստահեցրել են, որ շատ արագ կազմակերպելու են այդ հետազոտությունը։ Յոթ ամիս անց մինչ օրս՝ մինչ խափանման միջոցի փոփոխությունը, որևէ հետազոտություն տեղի չի ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ բժշկական կենտրոնը ևս կառավարվում է մեկ կետից և չի կատարում այն պարտականությունները, որոնք դրված են իրենց վրա․ չի հոգում անձի կյանքի և առողջական վիճակի հետ կապված համապատասխան հարցերը։ Սամվել Կարապետյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու պատճառով նա ունի առողջության վատթարացման վիճակ»։

Խոսելով խափանման միջոցի փոփոխության մասին՝ փաստաբանն ասաց․ «Խափանման միջոցի փոփոխությունը մեզ համար արդյունք չէ, հաջողություն չէ։ Դա համարում եմ՝ որպես այսպես ասած՝ չարիքի փոքրագույն այս պայմաններում»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031