«Մեգածրագրի շրջանակում ամենակարևոր հատվածը կազմում է ՀՀ-Իրան նոր երկաթգծի կառուցումը, որը պետք է ապահովի և Իրանի տարածաշրջանով դուրս գալով, միանալով գոտի և ճանապարհ մեգանախագծին՝ Չինաստանից Իրանի տարածքով և ՀՀ-ի միջոցով բեռների արտահանումը դեպի Եվրոպա»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը։
Նա նշեց՝ ՀՀ տարածքով այս մեգածրագրի շրջանակում արտահանումը և կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև առավել մատչելի է․ «Չինաստանի և ՇՀԿ անդամ մյուս պետությունների համար, քանի որ ամբողջությամբ ցամաքային ճանապարհ է ապահովվում, ծովային ճանապարհից զուրկ է և′ առավել տնտեսապես արդյունավետ է, և′ առավել անվտանգ։ ՀՀ-ն, դառնալով գոտի և ճանապարհ մեգանախագծի լիարժեք անդամ, կարողանում է նաև տարածաշրջանում իր կապը չխզել «Հյուսիս- հարավ» ճանապարհի միջոցով Իրանի հետ, որը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, ինչպես նաև ՌԴ-ի հետ։ Ձեռք բերելով նոր տնտեսական համագործակցային կապեր և ճանապարհային հնարավորություններ Չինաստանի հետ, կարողանում է դրանով զարգացնել տնտեսությունը։ Նախագիծը եղել է, և այժմ ՀՀ-ին մնում է հայտը վերջնականացնել գոտի և ճանապարհ մեգանախագծի և դրանով իրապես թևակոխել խաղաղության դարաշրջան»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Իսկի Քոչարյանն ու Սերժը մատը-մատին չխփեցին Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը սկսելու համար, դուք հույս ունեք, որ մեր թշնամիներին ծառայող նիկոլը երկաթգիծ կկառուցի?։ Սերժը հայ-իրանական համատեղ Մեղրիի ՀէԿ-ի հիմնարկեքն արեց, բա ուր? կորավ այդ ՀԷԿ-ը, կարող է? սպասում էր, որ իրենից հետո հողատու նիկոլը գա և այն կառուցի: