Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է». Հասմիկ Հակոբյան. «Ա1+»

Հունվար 13,2026 22:34

«Մենք ինքնիշխան երկիր ենք, մեր որոշումներն ինքներս ենք ընդունում և դրանց համար որևէ դաբրո չենք ստանում։ 2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ խոսելով ռուս լրագրող Սոլովյովի վերջին հայտարարության մասին, թե ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ պետք է հատուկ գործողություն իրականացնեն, քանի որ այն շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար։

Պատգամավորն ասում է, մեր երկրի բոլոր գործընկերները պետք է համակերպվեն այն հանգամանքի հետ, որ մենք ենք որոշում մեր երկրին վերաբերող հարցերը և պատասխանատվություն կրում դրանց համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031