ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին։
Նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Վաշինգտոնում ընդունելով Հայաստանի արտգործնախարարին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Շարունակելու ենք աշխատել համաձայնության վրա, որը մեր կարծիքով՝ հրաշալի օրինակ է: Այն բացում է Հայաստանը բիզնեսի առաջ և տնտեսական բարեկեցության հնարավորություն է, և դա անում է այնպես, որ որևէ կերպ չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը: Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է: Այն նաև ճանապարհ է շարունակելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ամուր են և շարունակում է ամրանալ այս համաձայնությունների շնորհիվ՝ նաև TRIPP նախագծից դուրս»:























































