Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանը Բելգիայի խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրեց Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի վրա

Հունվար 14,2026 10:22

Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունեց դեսպան Տիգրան Բալայանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։

Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընգծելով, որ Երևանի և Բրյուսելի հաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլ, որի տրամաբանական հանգրվանն է այս տարվա մայիսին նախատեսվող ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Հայաստանի խաղաղության օրակակարգի առաջմղման համատեքստում Տ.Բալայանը հանգամանալից ներկայացրեց վաշինգտոնյան Խաղաղության գագաթաժողովի արդյունքները և դրանից հետո տեղի ունեցող զարգացումներն ու տարածաշրջանում կայունության և խաղաղության մթնոլորտի հաստատման նպատակով Հայաստանի հետևողական ջանքերը։

Հայաստանի դեսպանը Բելգիայի խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրեց Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի վրա՝ շեշտելով, որ հայ պատանդների վերադարձը հավելյալ խթան կհանդիսանա տեղի ունեցող առկա դրական զարգացումներին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա բարձրաստիճան այցելությունների ժամանակցույցի վերաբերյալ։

Բելգիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031