Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահի գործով դատական նիստը անցկացվեց դռնփակ ռեժիմով

Հունվար 14,2026 12:04 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ հերթական դատական նիստը պաշտպանության կողմի միջնորդությամբ անցկացվել է դռնփակ ռեժիմով, քանի որ պետք է հետազոտվեին բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Գործը գտնվում է հարց ու պատասխանի փուլում։ Նշանակվել է եւս մի նիստ՝ դեռեւս անպատասխան մնացած հարցերը պարզաբանելու նպատակով։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031