«2025թ. ընթացքում սպասարկել ենք շուրջ 307 000 կանչ, ինչը մոտ 3 տոկոսով ավելին է եղել 2024թ համեմատ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Նա անդրադարձավ 7 նոր Մերսեդես մեքենաների ձեռքբերմանը, որը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացրել է իր միջոցների հաշվին՝ լիզինգով, մինչդեռ նախորդ տարիներին շտապօգնության մեքենաները եղել են նվիրատվություն տարբեր երկրների կողմից: Ռուբեն Գրիգորյանն ընդգծեց, որ այդ մեքենաներն ունեն նաեւ ԿԱՍԿՈ ապահովագրություն:
«Ինչքան հարմարավետ լինեն բուժաշխատողների աշխատանքային պայմանները, մեքենաները՝ հագեցած որակյալ բուժսարքավորումներով, այնքան դա լավ կանդրադառնա բուժառուների սպասարկման որակի վրա»,-հավելեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը:
Կանչերի թվի աճը նա հիմնականում պայմանավորեց մայրաքաղաքում բնակչության թվի ավելացմամբ, նաեւ հետաքրքիր մի փաստ նշեց. «2025թ. դեկտեմբերի վերջին օրերից սկսած՝ մինչեւ 2026թ հունվարի առաջին տասնօրյակ, կանչերի քանակի շուրջ 35 տոկոս նվազում է եղել: Նույնը եղել է ձյան տեղումներով պայմանավորված: Ամեն դեպքում լավ է, որ 2025թ. սկսել ենք կանչերի թվի նվազումով»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ















































