ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաստորեն Նիկոլը ՀՀ «հպարտ» քաղաքացիներից թաքուն, «հույժ գաղտնի» որոշում է ստորագրել, որով պետական բյուջեից 3 միլիարդ դրամ (մոտ 7.800.000 դոլար) գումար է հատկացրել իր թիմակիցներին պարգևատրելու համար:
Գումարները բաշխվել են այսպես`
– բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ,
– վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ,
– փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ,
– նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։
Բայց երբ խոսքը գնում էր թոշակառուի 12.000 դրամի մասին, այդ ժամանակ Փաշինյանն ասաց, թե թոշակառուն չի կարող խելամիտ ծախսել այդ 12.000 դրամը։ Իսկ իրենք, իհարկե, շատ լավ կարող են վայելել միլիոնները պետական բյուջեի հաշվին։
Կարդացեք նաև
Հիմա ո՞ր թոշակառուն է պատրաստ այս իշխանությանը սատարել…
Ձև չկա, պետք է սրանց իշխանությանը վերջ տրվի այս տարի!


















































