«Երբ Ադրբեջանի հետ փոխադարձ արձանագրվեց, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, պաշտպանական սպառազինության շուկան մեր առաջ բացվեց, որովհետեւ ասացին, որ իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ է պաշտպանական սպառազինության միջազգային շուկան ՀՀ-ի առջեւ բացվել։
Սա, ըստ նրա, հիմնական պատճառն է, բայց այլ պատճառ էլ կա՝ կապված ՀԱՊԿ-ի հետ․ «ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ սպառազինության միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»։ Իր բացատրությամբ՝ նաեւ այդ էր պատճառը, որ Հայաստանն իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցրեց։ Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2022-ին նաեւ այլ իրադրություն կար․ «100 մլն դոլարով ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք սպառազինություն եւ տեխնիկա, բայց երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ քաղաքավարի մեզ այդ մատակարարումները չէին իրականացնում»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































