ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գնահատմամբ՝ 2026 թվականն ձեռքբերումներով է սկսվել։ Այսօր «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում նա շնորհավորեց ԵՄ-ի անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է TRIPP ծրագրի մասով։
«Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն համակցվածության օրակարգին»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասով տարբեր մակարդակներում ակտիվ քննարկումներ կան․ դրանք կշարունակեն։
«Մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների ու նաեւ ուժեղացնելու ՀՀ-ի դիմակայունությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունը»,- ասաց նա՝ ներկայացնելով առաջիկայում ԵՄ տարբեր պաշտոնյաների՝ Հայաստան այցերի մասին տեղեկություններ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դեսպանը խոսեց նաեւ ԵՄ անդամ երկրների՝ Հայաստանում արդեն կատարած աշխատանքի մասին, առանձնացնելով «դիմակայուն Սյունիք» ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































