Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկերը հանած՝ ստացել եմ 6-7 միլիոն դրամի հավելավճար»․ Սրբուհի Գալյան

Հունվար 14,2026 15:04

«Մոտ 6-7 միլիոնի կարգի՝ հարկերը հանած, հավելավճար եմ ստացել։ Սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է՝ որպես միանվագ գումար, որը տրամադրվել է նախարարին՝ իմ դեպքում, սա ամբողջ տարվա համար վարձատրություն եմ համարում։ Նախարարների և աշխատակազմերի հստակ հիերարխիա գոյություն ունի գործակիցների սահմանման, դա ունի տրամաբանություն՝ կապված աշխատանքի ծավալի և ռիսկայնության հետ»,-փաստմանը՝ անգամ 10 հազար դրամով թոշակները չեն բարձրացնում և հարցին՝ այդ ֆոնին նախարարների պարգևավճարները բարձրացնելն ինչքանո՞վ է արդար և ինչքա՞ն պարգևավճար եք Դուք ստացել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ կառավարությունում այս հարցը շատ երկար է քննարկվել և որոշվել է ընտրել այս տրամաբանությունը․ աշխատանքի արդյունքն ուղիղ համեմատական է պարգևավճարին։ Սրբուհի Գալյանը կարևորեց, որ պետք է անձի կատարած աշխատանքը համարժեք լինի վարձատրությանը․ «Եղել է իրավիճակ, երբ փոխնախարարի պաշտոնում նշանակված անձն ուղղակի հրաժարվել է՝ հաշվի առնելով աշխատավարձը, քանի որ որոշ մարմիններում վարչության պետերն ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Ես գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հետո, երբ նախարարի պաշտոնում նշանակվեցի, իմ աշխատավարձը ավելի ցածր էր։ Կարող էի չընտրել նախարարի պաշտոնը, բայց ընտրեցի՝ հաշվի առնելով այն վատթարացումը, որ կա, և ինձ գրավեց այն աշխատանքի բնույթը, որն այսօր իրականացնում եմ»։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ ուսուցիչների, դասախոսների, բժիշկների նկատմամբ այդ որոշումը չկիրառվեց, այլ միայն պաշտոնատար անձանց, նա պատասխանեց․ «Տարբեր մարմինների հետ կապված աշխատավարձերի բարձրացման բանաձևերը տարբեր կերպ են մշակվել․ ուսուցիչների համար գործարկվել է ատեստավորման համակարգը։ Մյուս ոլորտներում մշտապես բարձրացումներ եղել են։ Նաև քրեակատարողական համակարգի ծառայողների, ոստիկանության, դատական իշխանության, զինծառայություն իրականացնող անձանց՝ այս բոլոր ոլորտներում ունեցել ենք աշխատավարձերի հիսուն տոկոսով աճ։ Բոլոր իմ նշած ոլորտներում ոչ պակաս, քան 30 տոկոսով աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել»։

Հարցին՝ դուք՝ նախարարներդ, արժանի՞ եք այդ միլիոնավոր դրամների պարգևավճարների այն դեպքում, երբ իշխանության նոր եկած ժամանակ ցուցադրաբար մետրոյով էիք պտտվում, հիմա համարում եք, որ միլիոնավոր դրամների պարգևավճար ստանալը նորմալ է, մինչդեռ թոշակները չեք բարձրացնում և հարցին՝ արդյոք դա համարժե՞ք է մեր երկրում եղած իրավիճակին, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Թոշակների բարձրացում եղել է ոչ մեկ անգամ։ Խոստացել ենք, արել ենք, արել ենք բաներ, որոնք նույնիսկ չենք էլ խոստացել։ Օրինակ՝ հետվճարի ինստիտուտի մասին խոսք չի եղել, բայց այսօր քեշբեքի տոկոսը մեծացվել է, որը բերել է թոշակի բարձրացման։ Այսօր գործում է համընդհանուր առողջության ապահովագրության ինստիտուտը։ Սա ընդհանուր որոշում է, քանի որ արդեն՝ որպես փաստ կարող ենք խոսել, մեթոդաբանությունը շատ երկար քննարկվել է, տրամաբանության հիմքում դրվել է կատարված աշխատանքի ծավալը։ Ես վստահ եմ, որ մեթոդիկայի տեսանկյունից հաջող ընտրված տարբերակ է և այո, համարժեք է»։

 

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031