Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ցանկություն է հայտնել Կոլումբիայի խորհրդարանը

Հունվար 14,2026 15:48

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա եւ Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունները:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստան-Օման բարեկամական խումբ ձեւավորելու մասին հարցը: Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանն Օմանի հետ ակտիվ քաղաքական երկխոսություն է սկսել: Նախորդ տարի Օմանում Հայաստանը բացել է ռեզիդենտ դեսպանություն, նպատակահարմար է նաեւ Ազգային ժողովում ունենալ Հայաստան-Օման բարեկամական խումբ:

Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ցանկություն է հայտնել Կոլումբիայի խորհրդարանը: Այդ նպատակով Կոլումբիան առաջարկել է ձեւավորել միջխորհրդարանական բարեկամական խմբեր:

Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբի ձեւավորման մասին հարցը քննարկման է ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական բարեկամական խմբեր ձեւավորելու պայամանավորվածություն ձեռք է բերվել իր՝ 2025 թվականին Մեքսիկա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Դոմինիկանայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ տեղեկացրել է, որ նախորդ տարվա մայիսի վերջին Դոմինիկանայի Հանրապետությունում արդեն ստեղծվել է բարեկամական խումբ:

Հանձնաժողովը դրական է գնահատել բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնությունները: Հարցերը քննարկվել են հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031