Լրահոս
Օրվա լրահոսը

Արաքսիա Սվաջյանը հետևել է «Հայոց պատմություն» առարկայից ավարտական քննության ընթացքին

Հունվար 14,2026 16:12

12-րդ դասարանի սովորողներն այսօր հանձնում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական վերջին քննությունը՝ «Հայոց պատմություն» առարկայից:

Քննության ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 2 ավագ դպրոց: Նա շրջել է քննասենյակներում, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպմանը, զրուցել աշակերտների հետ: Արաքսիա Սվաջյանը բոլորին հաջողություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանք կհաղթահարեն քննության դրական շեմը:

Երևանի թիվ 2 ավագ դպրոցում սովորում է 430 աշակերտ, որոնցից 130-ը՝ 12-րդ դասարանում:
«Հայոց պատմություն» առարկայից ավարտական քննություն է հանձնում 100 սովորող:

Արաքսիա Սվաջյանը շրջել է նաև դասասենյակներում, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն աշակերտները, արդյոք առարկայական ծրագրերը նպաստո՞ւմ են գիտելիքի լիարժեք յուրացմանը:
Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031