Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ից առաջ ՀՀ որեւէ ընդդիմադիր գործչի մազը ծռվում էր, միջազգային կառույցները այնպիսի աղմուկ էին բարձրացնում, կարծես ՀՀ-ում Իդի Ամինի ռեժիմն էր հաստատված. Ֆիդանյան

Հունվար 14,2026 16:08

«Անտիֆեյքի» աշխատակազմն այսօր ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների բողոքի ցույցը շարունակեց ԵԽ գրասենյակի դիմաց:

-Նրանց կալանքը երկարաձգվեց եւս երեք ամսով: Ի սկզբանե այդ քրեական գործը շինծու էր ու քաղաքական հստակ նպատակադրումներով՝ լռեցնել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին: Նրանք դասական քաղբանտարկյալներ են, որովհետեւ կալանավորվել են իրենց ազատ կամարտահայտության ու քաղաքական դիրքորոշման համար,- ԵԽ գրասենյակի առջեւ հայտարարեց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Նա նշեց, որ միջազգային կառույցները պարտավոր են ուշադրություն դարձնել ՀՀ-ում տեղի ունեցող խայտառակ բռնաճնշումներին. «Մասնավորապես այն փաստին, որ ՀՀ բանտերում նիկոլական իշխանության օրոք կալանավորված են մեդիադեմքեր, իսկ Նարեկ Սամսոնյանն այս պահին 6-րդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ: ԵԽ-ն եւ միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն ու խուլ ու համր ձեւանան ու չպետք է առաջնորդվեն աշխարհաքաղաքական առաջնահերթություններով: Շարունակելու ենք բախել ոչ միայն ԵԽ, այլեւ տարբեր միջազգային կառույցներին դռներ, դուրս գալ Երեւանի փողոցներ: Վստահ եմ՝ ԵԽ ներկայացուցիչները կամ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչները պատկերացնում են՝ ինչ է հացադուլը»:

Ֆիդանյանը նաեւ նկատեց, որ 2018-ից առաջ, եթե պայմանական ասած՝ ՀՀ որեւէ ընդդիմադիր գործչի մազը ծռվում էր, միջազգային կառույցները այնպիսի աղմուկ էին բարձրացնում, կարծես ՀՀ-ում Իդի Ամինի ռեժիմն էր հաստատված, իսկ հիմա ճիշտ հակառակը՝ միայն լռում են:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031