Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջարկվեր ընտրություն կատարել, կընտրեինք Դանիան, ոչ թե ԱՄՆ-ն.Գրենլանդիայի վարչապետ

Հունվար 14,2026 16:28

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ եթե իր ժողովրդին «այստեղ և հիմա» առաջարկվեր ընտրություն կատարել, նրանք կընտրեին Դանիան, ոչ թե Միացյալ Նահանգները, հայտնում է BBC-ն։

Նրա այս խոսքը, որը հնչել է Դանիայի վարչապետ Կոպենհագենում Մետե Ֆրեդերիկսենի հետ մամուլի ասուլիսում:

Ֆրեդերիկսենը կրկին դատապարտել է «ամենամոտ դաշնակցի կողմից գործադրվող լիովին անընդունելի ճնշումը»։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ իրենք «բախվում են աշխարհաքաղաքական ճգնաժամի», սակայն կղզու դիրքորոշումը հստակ է.

«Եթե ստիպված լինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Դանիայի միջև այստեղ և հիմա, մենք կընտրենք Դանիան», — ասել է նա։

«Մեկ բան պետք է բոլորին պարզ լինի. Գրենլանդիան չի ցանկանում պատկանել Միացյալ Նահանգներին։ Գրենլանդիան չի ցանկանում կառավարվել Միացյալ Նահանգների կողմից։ Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս»,- նշել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է «տիրապետել» Գրենլանդիային՝ Ռուսաստանից և Չինաստանից պաշտպանվելու համար։ Սպիտակ տունը առաջարկել է գնել կղզին, սակայն չի բացառել նաև ուժի կիրառումը՝ այն միացնելու նպատակով։

Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, և վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը զգուշացրել է, որ ռազմական ուժի կիրառումը կնշանակի տրանսատլանտյան պաշտպանական դաշինքի ավարտը։

Երեքշաբթի օրը, երբ Թրամփին հարցրել են Նիլսենի հայտարարության մասին, նա պատասխանել է. «Դա նրանց խնդիրն է, ես նրա հետ համաձայն չեմ… Դա նրա համար մեծ խնդիր է դառնալու»։

Թեպետ Գրենլանդիան աշխարհում ամենաքիչ բնակչություն ունեցող տարածքներից է, նրա դիրքը՝ Հյուսիսային Ամերիկայի և Արկտիկայի միջև, այն կարևոր է դարձնում հրթիռային հարձակումների վաղ նախազգուշացման համակարգերի և տարածաշրջանում նավերի շարժը վերահսկելու համար։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար՝ առանց ապացույցների պնդելով, թե այն «լեցուն է ռուսական և չինական նավերով»։

ԱՄՆ-ն արդեն ունի ավելի քան 100 զինծառայող, որոնք մշտապես տեղակայված են Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկ ռազմաբազայում․ այդ բազան գործում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Դանիայի հետ գործող համաձայնագրերի համաձայն՝ ԱՄՆ-ն իրավունք ունի Գրենլանդիա բերել այնքան զորք, որքան ցանկանա։

Սակայն Թրամփը անցյալ շաբաթ Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ վարձակալության համաձայնագիրը բավարար չէ, և որ ԱՄՆ-ն «պետք է սեփականություն ունենա», իսկ «ՆԱՏՕ-ն պետք է ըմբռնի դա»։

Դանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ խոշոր եվրոպական երկրներն ու Կանադան, այս շաբաթ հայտարարություններով աջակցել են Դանիային՝ ընդգծելով, որ «միայն Դանիան և Գրենլանդիան կարող են որոշել իրենց հարաբերություններին վերաբերող հարցերը»։

Նրանք նշել են, որ ինչպես ԱՄՆ-ը, իրենք ևս շահագրգռված են Արկտիկայի անվտանգությամբ, սակայն դա պետք է ապահովվի դաշնակիցների կողմից՝ ներառյալ ԱՄՆ-ը, «համատեղ կերպով»։

Նրանք նաև կոչ են արել «պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

Տարածքի ապագայի վերաբերյալ մտահոգությունները կրկին ուժեղացել են այն բանից հետո, երբ Թրամփը շաբաթ օրը ռազմական ուժ կիրառեց Վենեսուելայի դեմ՝ ձերբակալելու նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Թրամփը դեռ 2019 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, առաջարկել էր գնել կղզին, սակայն ստացել էր պատասխան, որ այն վաճառքի ենթակա չէ։

Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը Գրենլանդիայի բնական պաշարների նկատմամբ, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների, ուրանի և երկաթի, որոնք դառնում են ավելի մատչելի կլիմայի փոփոխության հետևանքով սառույցների հալվելու պատճառով։ Գիտնականները կարծում են, որ այնտեղ կարող են լինել նաև զգալի նավթի և գազի պաշարներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031