Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանը գնացել է այդ քայլին, որովհետեւ Հայաստանում չկա արդարադատություն. Աննա Մկրտչյան

Հունվար 14,2026 17:05

-Նարեկն էլ, Վազգենն էլ ամուր են, կամային են, ոչ մի վայրկյան չեն նահանջել, նույնիսկ այս բռնաճնշումների ազդեցության տակ: Շատ լավ հասկանալով՝ առաջին անգամ, երբ Նիկոլի հեղինակազրկված իրավապահները գետնին տապալելով՝ նրանց տարել էին քրեակատարողական հիմնարկ, դրանից հետո էլ չեն ընկրկել իրենց ճշմարտության ու պայքարի մեջ: Լավ հասկանում էին՝ աղդամցի Ալենը կլիներ, թե մի հատ Նիկոլի բանդայից ուրիշ ներկայացուցիչ, միեւնույնն է՝ այդ մատնությունն իրենց վրա սարքելու էին, բայց միեւնույնն է՝ դա նրանց չի կանգնեցրել առաջ գնալ,- այսօր ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բողոքի ցույցի ժամանակ ԵԽ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա նկատեց, որ Փաշինյանը արդարադատություն իրականացնողներից դատավորներին սարքեց վնգստացողների ու վնգստացողների համակարգով էլ ապահովում է տասնյակ քաղբանտարկյալների անազատությունը. «Նարեկ Սամսոնյանի կյանքը վտանգված է: Նա գնացել է այդ քայլին, որովհետեւ Հայաստանում չկա արդարադատություն ու արդարություն: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ նրանց գլխավորությամբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն արդեն 6-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Նա անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդարադատություն:

Նարեկի եւ Վազգենի ընկերները ԵԽ գրասենյակին իրենց նամակը հանձնելուց հետո՝ գնացին ՄԱԿ-ի գրասենյակ, այս կառույցին եւս փոխանցելու իրենց նամակը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031