Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
Ադրբեջանի պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը։
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (ԱՊՆՀ)՝ 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվությունների աուդիտը և 2026թ. բյուջետային կանխատեսումները պետք է որ մտահոգիչ լինեն Ալիևի ռեժիմի համար։
🔶 Ադրբեջանի Հաշվեքննիչ պալատի 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվության արդյունքները և 2026թ. բյուջետային կանխատեսումները տալիս են բավականին հստակ թվային պատկեր Նավթային հիմնադրամի ոչ բարվոք վիճակի մասին։
Կարդացեք նաև
Ըստ այդմ՝
🔷 2026թ. ԱՊՆՀ կանխատեսվող եկամուտներն անցած տարվա համեմատ նվազելու են մոտ 10%-ով և կազմելու են 7.66 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2025թ.-ի համեմատ պակաս է մոտ 840 մլն դոլարով (–9.8%)։
🔹 Եկամուտների նվազման հիմնական պատճառներն են նավթի համաշխարհային գնի որոշակի անկումը, անշարժ գույքի շուկայում և մեծամասշտաբ ռազմավարական ծրագրերում արված ներդրումների ոչ եկամտաբերությունը, ինչպես նաև ԱՊՆՀ ծախսերի մեծացումը։
🔷 2026թ. Հիմնադրամի ընդհանուր ծախսերը կազմելու են մոտ 7.75 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ այս տարվանից արդեն ԱՊՆՀ եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվում են։ Պրոֆիցիտը կազմելու է ընդամենը 10 մլն ԱՄՆ դոլար (փաստացի՝ զրոյական աճ)։
🏦 ԱՊՆՀ-ից Ադրբեջանի պետբյուջեին արվող փոխանցումները (2025-2026)
✔️ 2025թ. պետական բյուջե ԱՊՆՀ-ից փոխանցվել է մոտ 8.52 մլրդ դոլար,
✔️ 2026թ. կանխատեսվում է փոխանցել մոտ 7.55 մլրդ դոլար,
✔️ հետևաբար, տարեկան նվազումը կազմում է մոտ 970 մլն դոլար (–11.1%), ինչը վկայում է, որ Ադրբեջանի պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը։
‼️ Հաշվետվությունից ակնհայտ է դառնում նաև, որ խնդրահարույց են հատկապես անշարժ գույքի շուկայում արված ներդրումները, քանի որ՝
✔️ -0,8% եկամտաբերություն է ունեցել ԱՊՆՀ կոմերցիոն անշարժ գույքի ենթապորտֆելը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.68 մլրդ ԱՄՆ դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ ԱՊՆՀ անշարժ գույքի հաշվեկշռի վրա կան միավորներ՝
🇬🇧 Լոնդոնում՝ ~ 250 մլն ԱՄՆ դոլար,
🇫🇷 Փարիզում (Place Vendôme)՝ ~ 210 մլն $,
🇯🇵 Տոկիոյում՝ ~ 387 մլն $
🇷🇺 Մոսկվայում՝ ~ 31 մլն $
🔶 ԱՊՆՀ ներդրումների եկամտաբերությունը՝ ըստ սեգմենտների (2025թ. առաջին 9 ամիս)՝
✔️ անշարժ գույք՝ –0.8%
✔️ ներդրումային ֆոնդեր՝ –0.8%
✔️ համատեղ նախագծեր՝ –8.9%
✔️ ուղղակի ներդրումներ՝ +2.4%
📌 Ընդհանուր արդյունքը բացասական է, սակայն «եկամուտների վերադասակարգման» արդյունքում վերջնական ցուցանիշը հաշվետվության մեջ ներկայացվել է 0%՝ առանց լրացուցիչ բացատրությունների։
❓ Ռազմավարական ներդրումների մասը ԱՊՆՀ աուդիտի ամենամութ հատվածն է, քանի որ՝
✔️ ներդրումները STAR նավթավերամշակման գործարանում և Հարավային գազային միջանցքում կազմել են ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլար,
✔️ և 2025-ին սպասվող դիվիդենտները գնահատված են եղել 230 մլն ԱՄՆ դոլար,
✔️ սակայն փաստացի մուտքը, ըստ 2025-ի առաջին 9 ամիսների, եղել է 0,
✔️ և 2026-ի համար կանխատեսվում է 0։
📌 Արդյունքում՝ ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրման վերադարձը մնում է ամբողջությամբ հարցական։
📉 Ամփոփ պատկեր
✔️ ԱՊՆՀ-ն այլևս չի աճում։
✔️ Եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվել են։
✔️ Ներդրումային ակտիվների զգալի մասը տալիս է բացասական կամ զրոյական արդյունք։
✔️ Պետբյուջեի կախվածությունը ֆոնդից պահպանվում է, բայց փոխանցումների ծավալը նվազում է։
✔️ Միլիարդավոր դոլարների ռազմավարական ներդրումների վերադարձը չի երևում հաշվետվություններում։


















































