– Ակնհայտ է՝ արեւմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին եւ նիկոլիզմի ռեժիմը կանաչ լույս ունի լռեցնելու ժողովրդավարական ու ազգային գործիչներին: Ես մեծ ակնկալիք չունեմ արեւմտյան որեւէ կառույցից, ինձ համար քաղաքական առումով նրանք մեռած են, բայց դեռ թաղած չեն,- այսօր ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բողոքի ակցիայի ժամանակ ԵԽ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
– Արմեն Աշոտյանն ինչի՞ համար է նստել, Նարեկ Սամսոնյանը Ջենիֆեր Լոպեսի հոմանիշն օգտագործելու համար ինչի՞ համար է նստել: 4 սրբազան է կալանավորված, ի՞նչ են արել, ազգային բարերար է տնային կալանքի մեջ մինչեւ մի քանի ամիս ու բազմաթիվ այլ գործիչներ, լռություն: Մեր իշխանության տարիներին, երբ մեկի կողքով 5 մետրի վրա թափով անցնող էր լինում, էլ ԱՄՆ դեսպանատուն, ԵԽ, ԵԽԽՎ, ով ասես , Արեւմուտքում ինչքան կառույց ու չկառույց կար իրենց բանն էին համարում, մի հատ էլ էստեղի սուտի իրավապաշտպանները: Բա հիմա ո՞ւր են այդ իրավապաշտպանները,- շարունակեց Շարմազանովը:
Նրա խոսքով, մինչեւ դատարան հասնող քրեական գործերով ՔՊ-ականները գոռում են՝ «հարայ, հեսա տեսեք ՝ ինչեր են լինելու», վերջում դատարան մտնող ցանկացած գործ փլվում է. «Հայաստանում ոչ թե կա ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության սպանության բաստիոն: Արեւմտյան կառույցները սատարում են հակաժողովրդավարական գործընթացներին, կրկնում եմ՝ մեռած են, թաղած չեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից


















































