Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր «ժողովրդի իշխանությունն» ասում է՝ «Մի քիչ էլ մեզ պահեք՝ աշխատեք մեր պարգևավճարների, շքեղ ավտոմեքենաների ու պետական ճոխ կյանքի համար». Մեսրոպ Առաքելյան

Հունվար 14,2026 20:35

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տաքսու վարորդները, երբ իմացան, որ հունվարի 1-ից տուրքը դարձել է 5%։

2026 թվականի հունվարի 1-ից տաքսիստների համար սահմանված պետական տուրքը բարձրացվել է՝
5%՝ կանխիկ, 4%՝ անկանխիկ վճարումների դեպքում։

Սա հերթական հարվածն է այն մարդկանց, որոնք ամեն օր փողոցում աշխատում են մեկ նպատակով՝ իրենց ընտանիքը պահելու համար։

Փոքր բիզնեսով զբաղվող քաղաքացիները տարիներ շարունակ պետության համար բեռ չեն եղել։ Իսկ այսօր «ժողովրդի իշխանությունն» ասում է՝

«Մի քիչ էլ մեզ պահեք՝ աշխատեք մեր պարգևավճարների, շքեղ ավտոմեքենաների ու պետական ճոխ կյանքի համար»։

Երբ ես աշխատում էի կառավարությունում, հենց իմ նախաձեռնությամբ ներդրվեց մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսների հարկերից ազատման համակարգը։ Այն դժվարությամբ, մեծ դիմադրությամբ կյանքի կոչվեց, բայց ապահովեց հազարավոր ընտանիքների սոցիալական անվտանգությունը և նպաստեց փոքր բիզնեսի զարգացմանը։

Այսօր այդ համակարգը չեղարկված է, շրջանառության հարկերը՝ բարձրացված, և հետևանքը մեկն է՝
փոքր բիզնեսը խեղդվում է։

Պետությունը պետք է ոչ թե պատժի, այլ աջակցի աշխատող քաղաքացուն։ Միկրո և փոքր բիզնեսը պետք է ունենա հատուկ հարկային պաշտպանություն, որովհետև հենց նրանք են ստեղծում աշխատատեղեր, պահում ընտանիքներ և շարժում երկրի տնտեսությունը։

Ուժեղ պետություն չեն կառուցում փոքր բիզնեսը ճնշելով։

Ուժեղ պետությունը կառուցվում է այն ժամանակ, երբ աշխատող մարդը զգում է՝ պետությունն իր կողքին է, ոչ թե իր գրպանում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031