Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է գրեթե ամեն ինչ. Վիտալի Մանգասարյան

Հունվար 15,2026 11:47

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Զեղչել, զեղչել, մինչև վերջ

Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է ոչ միայն Վեհափառին, ամեն բան անելով, որ նրա անունը պատարագների ժամանակ չհնչի, այլ ընդհանրապես՝ «զեղչել» է գրեթե ամեն ինչ։

2018-ից իբրև թե «չզեղչելու» քաղաքականություն որդեգրած Նիկոլը ամենասկզբից «զեղչեց» գեներալներին, իսկ իր ընտանիքի անդամներն էլ մեծ եռանդով «զեղչում» էին մինչև այդ պահը զոհված տղաների հիշատակը՝ հայտարարելով, թե վերջիններս զոհվել են հանուն ոչնչի։ Այդպես էլ ավելի հեշտ դարձավ «զեղչել» Արցախը։

Այնուհետև Նիկոլը Պրահայում «զեղչեց» Արցախի հարցը՝ ասելով, թե միջազգային հանրությունը իրեն ասում է «զեղչի», հակառակ պարագայում ոչ մի լավ բան չի լինի։ Մինչ այդ նա արդեն իսկ «զեղչել» էր Սև լճի մի մասը՝ պատճառաբանելով, թե այնտեղ տարին 12 ամիս ձյուն է, և չարժի դրա համար պայքարել։

Արցախի հարցը վերջնական «զեղչելուց» հետո (ՄԽ լուծարումը), նա հպարտությամբ հայտարարեց, որ Արցախը թոկ էր մեր վզին, և նա ի սկզբանե էլ որդեգրել էր այն «զեղչելու» ստրատեգիա:

Չբավարարվելով իր կառավարման տարիներին հայ ժողովրդի կրած կորուստներով՝ հիմա էլ ստիպում է վերջինիս «զեղչել» սեփական արժանապատվությունը՝ այնպես անելով, որ նույնիսկ զոհվածի ծնողը իր մեքենան լիցքավորի ադրբեջանական բենզինով՝ այդ պրոցեսը ուղեկցելով սրտիկներով և երաժշտությամբ: Զուգահեռ նա «զեղչում» է նաև ռազմական բյուջեն ու ծառայության ժամկետը։

Հ.Գ. Ստեղծված իրավիճակի միակ լուծումը հետևյալն է , «զեղչել» Նիկոլին..

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031