Մեր պաշտոնական կայքում հրապարակվել է Կենտրոնական բանկի կողմից հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություների մատուցման առաջարկով:
Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով:
Միևնույն ժամանակ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից: Վերջիններիս մասին տեղեկատվությունը հասանելի է հղմամբ:
Կենտրոնական բանկ


















































