Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազության՝ ՊՆ-ի եւ Հայ առաքելական եկեղեցու գործարքն անվավեր ճանաչելու գործով դատական նիստը հետաձգվեց

Հունվար 15,2026 14:15

Հակակոռուպցիոն դատարանում ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի` ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ գործարքն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին նախնական դատական նիստը այսօր սկսվեց ուշացումով, որից հետո հետաձգվեց պատասխանող կողմի ներկայացուցիչների բացակայության պատճառով։

Նիստի սկզբում հայցվորի ներկայացուցիչը առարկեց նիստից լուսանկարներ անելու մեր միջնորդության դեմ։ Դատարանը բավարարեց առարկությունը։

Լիլի Դրմեյան

Լիլի Դրմեյան

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը պարզաբանեց, որ թեեւ կողմերը օրվա եւ ժամի մասին պատշաճ տեղեկացված են եղել, սակայն աշխատակազմի միջոցով պարզվել է, որ նիստի ժամերն են շփոթել։

Նշելով, որ դատարանը պատասխանող կողմին հարցեր ունի եւ դրանք պետք է պարզաբանվեն, նախագահող դատավորը նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 10-ին, ժամը 10։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031