Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը

Հունվար 15,2026 16:07

Կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը:

Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝ պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։

Հայաստանի Հանրապետության պետական և հանրային գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, մարդ, ով իր կյանքով ու մասնագիտական-պրոֆեսիոնալ գործունեությամբ Հայաստանի պատմության տարբեր փուլերում, իր զբաղեցրած բոլոր պաշտոններում պայքարել է հզոր հայրենիք և պետություն ունենալու իր երազանքի համար։

Պետական մտածողությունն է մղում մարդուն համակարգաստեղծ գործունեության։ Գագիկ Եգանյանի ստեղծած ազգային համակարգերը հատկապես՝ սոցիալական և միգրացիոն ոլորտներում միաժամանակ և՛ մարդակենտրոն, և՛ պետականակենտրոն լինելով՝ արդիական են և այսօր էլ շարունակում են գործել։

Գագիկ Եգանյանը լինելով պետական գործիչ, իրապես՝ Պետության մարդն էր, իսկ իր մարդկային բարձր հատկանիշների և հայրենի երկրի հետ աստվածային կապերով կապված՝ Երկրի մարդն էր նաև։ Քանզի իրապես՝ Պետության և Երկրի մարդ լինելու համար պրոֆեսիոնալիզմի հետ նաև ազգային մտածելակերպ, հոգևոր պաշար, վերջապես, երկրի, հայրենիքի, պարզ մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունք պիտի ունենալ․․․

Գագիկ Եգանյանը չլինելով հոգևորական, անգնահատելի ներդրում է ունեցել հայրենի հասարակության հոգևոր զարգացման գործում՝ լինելով բազմաշատ հայորդիների կնքահայր-ուսուցիչ և ներգրավված լինելով եկեղեցիների բարեկարգման և վերաօծման գործընթացներում։
Վստահաբար, լեռնագնացության հանդեպ իր մեծ սերն էլ՝ հայոց լեռնագագաթները և Արարատի գագաթը անգամներ նվաճողի նրա հոգին՝ լույսերի մեջ պահելով կտանի վեր, վեր դեպի այն շռայլ լույսը, որ երկրային ու երկնային՝ աստվածային կապով կապված՝ վեհ է, սեր է և հոգևոր է․․․

Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031