Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդկության մասին ասածիցս նեղվել են, ներողություն, բայց առաջիկայում ավելի խիստ եմ լինելու, դատախազների ասածն ինձ է ուղղված»․ Բագրատ սրբազան

Հունվար 15,2026 16:45

«6-7 ամիս մարդկանց կալանքի տակ պահելը վիրավորանք է, չէ՞։ Անպայման չէ, որ բառերը լինեն վիրավորական, գործողություններն էլ են վիրավորական։ Եթե սկսեմ վիրավորանքի դաշտից խոսել, ամենամեծ վիրավորանքն այն է եղել, որ ինձ՝ 30 տարի ծառայած մարդուն, կարող են մարդիկ ասել հանցագործ, ահաբեկիչ և նման այլ բաներ»,- «Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» դատական նիստի ժամանակ այսպես արձագանքեց հանրային մեղադրողների միջնորդությանը Բագրատ սրբազանը։

Նշենք, որ այս գործով հանրային մեղադրողները, դիմելով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին, ասացին․ «Դատավարության մասնակիցներն իրենց ելույթներում խոսում են քրեական գործի հետ առնչություն չունեցող փաստերի մասին, դրանք հաճախ վերաբերում են երրորդ անձանց՝ նրանց հասցեին հնչող վիրավորական արտահայտություններով, որոնք խաթարում են վարույթի ընթացքը։ Միջնորդում ենք, որ դատարանն անմիջապես ընդհատի դատավարության ցանկացած մասնակցի, երբ սկսում է սույն քրեական գործի հետ կապ չունեցող հայտարարություններ հնչեցնել և միջնորդում ենք վիրավորական արտահայտություններ հնչեցնելու դեպքում համապատասխան դատավարական ներգործության միջոցներ կիրառել»։

Բագրատ Սրբազանն այս առնչությամբ նշեց․ «Եթե մեր համբերությունն այդ գիծը չի հատում, չեմ կարծում՝ որևէ մեկն այս դատարանում իրավունք ունի դատարանին ասել՝ ինչպես վարվել։ Ուրեմն խոսքը ոչ թե դատարանին է ուղղված, այլ կոնկրետ ինձ։ Եթե տղամարդկության մասին արտահայտությունս ձեզ վիրավորել է, քանի որ մեր երկրում մի քիչ տկարացել է տղամարդկային բաժինը, եթե մարդիկ վատ են զգացել դրանից, ներողություն եմ խնդրում։ Առաջիկայում ավելի խիստ են լինելու հայտարարություններս նաև նրանց նկատմամբ, ովքեր սուտը կպաշտպանեն, կփորձեն ճշմարտության տեղ սուտը վաճառել, ինչպես նաև լինելով հանրային մեղադրողներ՝ հանրությանը կհամարեն առոչինչ։ Հետևաբար նորից եմ ասում՝ շարունակելու եմ նույն ձևով։ Պետք է մարդիկ պատասխան տան։ Դժվար է վեց ամիս շարունակ դիտել, թե ամեն գործակալ և այլք կարող են քեզ ինչ-որ բան ասել, երբ քո ձեռքերն ամբողջությամբ կապված են»։

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031