Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց վիճակը գնահատվում է բավարար»․ Անահիտ Ավանեսյանը՝ գերությունից վերադարձած անձանց առողջական վիճակի մասին

Հունվար 15,2026 17:52

Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Բաքվից վերադարձած հայ գերիների առողջական խնդրին։

Նախարարը հիշեցրեց, որ երեկ երեկոյան այցելել էր գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին, այսօր նա լրացուցիչ հետազոտություններ կանցնի։ «Եվ նրա բուժման ընթացքն արդեն մեր մասնագիտական թիմերը կվարեն։ Հաջորդիվ ինչի կարիք որ լինի, կապահովենք»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով գերությունից վերադարձած մյուս երեք անձանց առողջական վիճակին՝ նախարարն ասաց, որ այսօր կայցելի նաեւ նրանց, եթե կգտնվեն բժշկական հաստատություններում։ «Նրանց վիճակը եւս գնահատվում է բավարար։ Հաջորդիվ, եթե լրացուցիչ բժշկական խորհրդատվության կամ հետազոտությունների արդյունքում կարձանագրվեն առողջական խնդիրներ, ապա մենք մեր ընթացակարգերով կապահովենք»,- ասաց նա։

Նախարարն ասաց, որ չեն պատրաստվում նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվությունը հաղորդել համայն աշխարհին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031