Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ Հանրապետության մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են տեղի ունենում։ Այս հարցը ևս պետք է լինի ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում. Գառնիկ Դանիելյան

Հունվար 15,2026 18:20

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։

Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է:
Մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ պայմանավորել եղանակային պայմաններով, մասնագետներն ու քաղաքացիները ունեն մտավախություններ, որ գործ ունենք արհեստական դեֆիցիտի առաջացման հետ, ինչի նպատակը ադրբեջանական բենզինի իրացումն է։

Այսօր էլ վարչապետի աթոռը զբաղեցնողը հանդարտությամբ հայտարարեց, որ շուկան ինքն իրեն կկարգավորվի՝ տպավորություն ստեղծելով, որ կառավարությունը որևէ անելիք չունի այս առումով։

Գնաճի պատճառները պարզելու ուղղությամբ պատշաճ ուսումնասիրություն պետք է իրականացնի և այն հանրայնացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, և ոչ հանձնաժողովի նախագահի կողմից տրվի անորոշ բացատրություն, թե թանկացման պատճառը եղանակն է կամ լոգիստիկ խնդիրները, և որ այն օրինաչափ է, ունի սեզոնային բնույթ։

Ի դեպ, քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ Հանրապետության մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են տեղի ունենում։ Այս հարցը ևս պետք է լինի ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում։

Անթույլատրելի է նման սրընթաց թանկացումը, ինչը, վստահաբար ազդելու է մեր քաղաքացիների, և ոչ՝ ադրբեջանական բենզին ներկրող օլիգարխների կամ 9 միլիոն պարգևավճար ստացող նախարարների կյանքի որակի վրա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031