Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք, մեզ ահաբեկիչ եք ասում, հետո էլ ուզում, որ չխոսենք էլ»․ Արթուր Սարգսյանը՝ դատախազներին

Հունվար 15,2026 18:35

«Այս միջնորդությանը չէի կարող չանդրադառնալ, քանի որ վստահ եմ, որ դրա շահառուն եմ ես, և դա մասամբ ինձ է վերաբերվում»,- «Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» դատական նիստի ընթացքում անդրադառնալով հանրային մեղադրողների միջնորդությանը՝  ուղղված նախագահող դատավորի Կարեն Ֆարխոյանին, որ սահմանափակի դատավարության մասնակցի՝ ելույթի իրավունքը, եթե այն չի վերաբերում վարույթին, այսպես արձագանքեց գործղ մեղադրյալ Արթուր Սարգսյանը։

Նա վստահեցրեց՝ առաջին իսկ օրից ասել են՝ իրենք արժանապատվություն, նամուս, թասիբ ունեցող մարդիկ են․ «Մենք այստեղ եկել ենք ոչ թե հարգարժան դատարա′ն, ձեզ հետ կռիվ անենք, մեղադրողների հետ կռիվ անենք, քավ լիցի, նման մտադրություն չունենք, պատշաճ վարքագիծ ենք դրսևորել, այլ այն, ինչ այս դահլիճում տեղի է ունեցել, եղել է մեր թասիբն ու արժանապատվությունը պահելու համար։ Մեր խնդիրը մեզ պաշտպանելն է։ Դուք մեզ ասում եք՝ ահաբեկիչ։ Պատկերացնո՞ւմ եք՝ իմ աղջիկները գնում են դպրոց, և այնտեղ մեկը կարող է ասել՝ էս էն ահաբեկիչի աղջիկն է։ Սրանից վատ մեղադրանք կամ վիրավորանք կա՞։

Սրանից հետո ասում եք՝ ընդհանրապես չխոսեք էլ։ Ուրեմն մենք խոսելու ենք և պահելու ենք մեր արժանապատվությունը։ Մենք չունենք անձնական խնդիր ձեզ հետ, մենք պահում ենք մեր արժանապատվությունը»։ Արթուր Սարգսյանի՝ այս հայտարարությունն ընդունվեց ծափահարություններով։

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031