«Արցախի նախագահի պաշտոնակատարն իրավունք ունի նման որոշում կայացնելու և կայացրել է արդարացի որոշում»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի որոշմամբ՝ Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։
Այս առիթով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունների մասին էլ ասաց․ «Ինչ վերաբերվում է Սուրեն Պապիկյանի բնութագրումներին, ապա իրեն պետք է հիշեցնել՝ երբ իրենք խմբերով, խմբակներով այցելում էին Արցախ, պաշտոնական ընդունելության արժանանում հենց Արցախի իշխանությունների կողմից՝ ուտել-խմելով օրեր շարունակ, ինչպես նաև պատերազմի օրերին, այդ ժամանակ ո՞նց էին դիմում՝ պարոն նախագահով, պարոն նախարարով։ Մոռացել են՝ ընդամենը մի քանի տարի առաջ ինչպես էին դիմում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































