Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունվար 15,2026 21:12

Հունվարի 15-ին Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրում ուղենշված ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ։

Զրուցակիցները նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։

Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցված ության զարգացմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային հնարավորությունները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031