Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի օր առաջ սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե «մի խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին։ Դա հայ ժողովրդի որոշելիքն է». Գեղամ Մանուկյան

Հունվար 15,2026 23:50

ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը։

Այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է այսօր լրագրողներին (տասնյակ հղումներ կարող եմ տալ) ասել.

📌«Հույս ունեմ՝ կտեսնենք, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։

📌Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում եւ թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա՝ երեք կողմերում էլ։

❗️Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Դա ևս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։

❓Հիմա հարց, մի քանի օր առաջ սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե «մի խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին։ Դա հայ ժողովրդի որոշելիքն է»։

Չեն անի, քանզի առաջիկա ամիսներին այս իշխանության փրկողակը, օգնողը Բաքուն ու Անկարան են լինելու, որ սրանց վերարտադրեցնեն, իրենց ծրագրերն ավարտին հասցնելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031