Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոֆյա կաթ»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է, տրվել նշված խմբաքանակը շուկայից հետ կանչելու կարգադրագիր

Հունվար 16,2026 13:04

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025թ, պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025թ, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով՝ արտադրված 09․12․2025թ.:

Ըստ հետազոտության արդյուքների՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031