Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերով եք հանդես գալիս և ուզում եք ասեք, որ Եկեղեցի եք բարենորոգո՞ւմ

Հունվար 16,2026 13:27

Թեև 2026 թվականի հունվարի 4-ից արդեն անցել է մոտ երկու շաբաթ, սակայն հայ հանրության մեջ կարծես դեռևս կասկածներ կան թե արդյոք ՀՀ վարչապետի գլխավորությամբ և մի «վաշտ» եղբայրադավների մասնակցությամբ նոր աղանդ է ստեղծվում հայաստանյան կրոնական դաշտում։ Իմ դիտարկմամբ, այո, 2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում ստորագրված, թեև իրավաբանական ուժ չունեցող, սակայն իրենց ներքին կազմակերպչական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող, փաստաթուղթը վկայում է հենց դրա մասին։ Աղանդ բառը վիրավորական է ընկալվում, սակայն ես դա «աբարոտկա խլելու» համար չեմ ասում, ինչպես դա անում է ՀՀ վարչապետը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին խոսելիս։ Կհակադարձեն՝ ասելով, որ աղանդապետի ասածը մի քանի բարձրաստիճան հոգևորականներին է վերաբերում, սակայն դա նույնքան կեղծ ու շինծու է, որքան նրանց Եկեղեցում բարենորոգում կատարելու մասին հայտարարությունները։

Ես պարզապես փաստ եմ արձանագրում, որ Հայաստանում ՀՀ վարչապետի առաջնորդությամբ այլևս գործում է «Եկեղեցու բարենորոգում» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդը, որը, ըստ իս, շատ հնարավոր է շուտով նաև պետական գրանցում կունենա։

Գենադի Մնացականյան

Ես չեմ բացառում, որ որոշ եղբայրադավ սրբազաններ կարող են և Եկեղեցում բարեփոխումներ կատարելու ազնիվ մղումներ ունենալ, սակայն հենց այդ սրբազաններին հարցս ուղղեմ, սրբազան հայրեր, դուք իսկապես չե՞ք տեսնում թե ում նվագի տակ եք պարում, դուք չե՞ք հասկանում, որ ձեզ օգտագործելով՝ նոր ազգակործան աղանդ է ստեղծվում։ Այդ ի՞նչ վախ է մթագնել ձեր միտքը։ Ո՞ւմ հետ եք ձեր ապագան կապել։

Հիմա էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերով եք հանդես գալիս և ուզում եք ասեք, որ Եկեղեցի եք բարենորոգո՞ւմ։ Ձեր կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ներկայացրած դատական հայցն արդեն իսկ փաստում է, որ դուք, թեև դեռևս կարգալույծ չեք հռչակված, սակայն ավելի կտրված եք Եկեղեցուց, քան թե ինձ նման շատ կարգալույծ եղած հոգևորականներ։ Ոչ մի կարգալույծ հոգևորականի մտքով անգամ չէր անցնի դատական հայց ներկայացնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նույնիսկ ես չեմ հիշում, որ որևէ այլ կրոնական կազմակերպություն, որոնց մենք սովոր ենք աղանդ համարել, փորձեր դատական հայց ներկայացնել ընդդեմ Հայ Եկեղեցու։ Ենթադրում եմ, որ դա ձեր աղանդապետի հիվանդագին երևակայության հերթական ազգակործան «աննախադեպ» քայլն է, որին դուք միացաք։ Չասեք, թե «Գևորգ սրբազանն է հայցը ներկայացրել», հայցը Գևորգ սրբազանը չի ներկայացրել, հայցը բոլորդ միասին եք ներկայացրել։ Ոչնչի հասնել դուք չեք կարող, քանի որ ձեր քրիստոսամարտ ընթացքը ի սկզբանե արդեն դատապարտված է ձախողման։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031