Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ինչո՞ւ չի խոսում Սումգայիթի ջարդերից տուժած հայերի իրավունքի մասին»․ Նժդեհ Իսկանդարյան

Հունվար 16,2026 14:34

«Բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է կարիքից, քանի որ ՀՀ կառավարության կողմից բավարար աջակցություն չի ցուցաբերվում, մեզ դիմում են բազմաթիվ հայրենակիցներ, որոնք ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, դրանով պայմանավորված՝ որոշեցինք կոչ անել մեր հայրենակիցներին փորձել օժանդակել և կանգնել արցախցիների կողքին»,-Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը։

Ասաց, որ կոչով դիմել է ՀՀ նախկին նախագահներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, նաև տարբեր կազմակերպությունների և գործարարների։ Նշեց, թե ովքեր են իրենց նվիրատուները։

Նրա համար անընդունելի է, երբ տեսնում է՝ արցախցիներն իր բնորոշմամբ՝ մեղմ ասած կամ չակերտավոր ասած՝ սատարում են ՔՊ-ին․ «Ուզում եմ, որ արցախցիները հստակ հասկանան՝ ում են սատարում, ինչ ուղղությամբ են շարժվում։ Յուրաքանչյուր արցախցի պետք է հասկանա՝ սատարելով ՔՊ-ին, փակում է արցախցիների իրավունքի հարցը»։

Հարցին՝ համագործակցո՞ւմ են ՀՀ կառավարության հետ, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Նորանշանակ Արսեն Թորոսյանին դիմել եմ միջնորդված ձևով, մինչ օրս պատասխան չի եղել, դիմել եմ նաև փոխնախարարների տարբեր սոցիալական խնդիրներ քննարկելու համար։ ՀՀ կառավարությունը մեզ հետ կոմունիկացիա չի պահում, և խնդիրն այն է, որ փորձում է ՀԿ-ների հետ որոշ հարցեր քննարկել։ Ակնհայտ է՝ ուր են տանում այդ ճանապարհով՝ փակել արցախցիների իրավունքների հարցը և Արցախի իշխանությունների դերը նսեմացնել»։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիներին էլ է ասել, որ վերադարձի հարցը բարձրացնելը նպատակահարմար չէ և հարցին՝ ո՞ւմ հետ է Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Կխնդրեմ այդ հարցադրումն ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ւմ հետ է քննարկել։ Որևէ կերպ հաղորդակցություն մենք իրենց հետ չունենք։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է տանում ղարաբաղյան հակամարտությունը փակելու և այսպես կոչված արևմտյան արհեստական թեզի միջև, անընդունելի է։ Ինչո՞ւ չի բարձրաձայնում 90-ականներին Բաքվի, Սումգայիթի ջարդերի պատճառով հարյուր հազարավոր մեր հայրենակիցների իրավունքի հարցի մասին, որոնք տեղափոխվել են այստեղ»։

Ասաց, որ առաջիկայում նախաձեռնելու են փողոցային պայքար․ «Ամեն ինչ կախված է՝ ինչքան հայրենակիցներ պատրաստ կլինեն պայքարելու իրենց հայրենիքի համար։ Չեմ պատրաստվում ձեռքերս ծալված նստել ու ասել, որ մեղավորը ՀՀ կառավարությունն է»։

Նժդեհ Իսկանդարյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031