Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին. Ալեն Սիմոնյան

Հունվար 16,2026 14:47

Հարցին, որ ՔՊ-ական իշխանությունը խոսում է Հայաստանի ներքին գործերին միջամտելուց եւ ակտիվորեն քննարկում ռուս հաղորդավար Սոլովյովի հայտարարությունը, իսկ ի՞նչ կարծիքի է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության մասին, թե «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայումս առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի», ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում այսպես արձագանքեց. «Տարածաշրջանային զարգացումներից դուրս մնալը, տարածաշրջանի մեջ ներգրաված լինելը եւ հիբրիդային պատերազմը տարբեր բաներ են: Տարածաշրջանում մեր գործընկերների հետ կապված մենք էլ ենք լավ հայտարարություններ անում՝ Թուրքիայի, Վրաստանի, Իրանի հետ կապված…Իրանում տեղի ունեցողի հետ կապված մենք հայտարարություն ենք անում, հիմա դա միջամտությո՞ւն է Իրանի ներքին գործերին»:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց. «Մի բան է, երբ տարբեր պրոպագանդայի ներկայացուցիչներ, որոնք ՀՀ-ում տարբեր պրոցեսներ հրահրելու հետ կապված հայտարարություններ են անում եւ միջամտում են, ինչպես նաեւ այստեղ տարբեր քաղաքական ուժերի հետ անմիջականորեն աշխատում են, դա մեկ այլ բան է: Այսինքն` համեմատելու չի ընդհանրապես»:

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարության մասին Ալեն Սիմոնյանը նաեւ հետեւյալը նշեց. «Մարդը բառացի ասում է՝ հանրությունն աջակցում է այն գործընթացին, որը գործող իշխանությունը տանում է առաջ: Որտե՞ղ է հանրություն եւ գործող իշխանություն բառակապակցության մեջ իր աջակցությունը՝ 2026թ ընտրություններին…Ինչ վերաբերվում է ընդհանուր ասածին, շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության՝ խաղաղության գնալու եւ առեւտուր անելու, ինչպես նաեւ «Թրիփ»-ի շրջանակում այդ առեւտուրը զարգացնելու կոչերին»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031