Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընտանիքներով ապրում ենք մեկ մարդու ձեռքին խաղալիք դարձած երկրում»․ Էլինար Վարդանյան

Հունվար 16,2026 15:00

«Մի օր որոշում է, որ գնում ենք ԵՄ, մեկ այլ օր կորոշի, որ ԵՄ-ն ամենաճիշտ լուծումն է, չեմ բացառում, որ մեկ օր էլ կորոշի, որ գնում ենք Հարավաֆրիկյան հանրապետություն»,- Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսպես պատկերավոր ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ։

«Մենք մեր ընտանիքներով ապրում ենք մեկ մարդու ձեռքին խաղալիք դարձած երկրում, ով մեկ օրում որոշեց Արցախի ճակատագիրը։ Հնարավոր է մեկ օր էլ այդպես որոշի Հայաստանի ճակատագիրը»,- մտավախություն ունի ընդդիմադիր պատգամավորը։

Ինքը խնդրի լուծումը տեսնում է նոր իշխանության ձեւավորմամբ, որի պարագայում արդեն նոր եւ ակտիվ, գործունակ քաղհասարակություն էլ պետք է ձեւավորել, որը մեկ քայլ առաջ կտեսնի խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհներ կառաջարկի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031