Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյան մեկ հրամանագրով ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում բարոյական. Իշխան Սաղաթելյան

Հունվար 16,2026 15:37

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչո՞ւ է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և առհասարակ կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։

Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշվին իրենք իրենց տասնյակ միլիոնների պարգևավճարներ են տալիս, վատնում պետական բյուջեն, կատարում անարդյունավետ և անիմաստ ծախսեր, իսկ մարդկանց ասում` աղքատությունը ձեր ուղեղի մեջ է (ՆՓ):

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը առատաձեռն կաշառք բաժանում պետական պաշտոնյաներին և ուժային կառույցներին` քաջ գիտակցելով, որ դա երկար գաղտնի պահել չի կարող և բացահայտվելու դեպքում արժանանալու է թուք ու մրի։ Կրկին պարզ պատճառով` ինքն էլ գիտի, որ իր թիմը վաղուց իրեն չի հավատում, չի հավատում այն գաղափարներին, որոնք ամեն օր մատուցվում են հանրությանը, և միակ տարբերակը մնում է հավատարմությունը փողով գնելու ճանապարհը։

Փող ստացողներն էլ իրենք իրենց հերթին բոլորին փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, բայց իրենց ամբողջ պայքարը հենց այս պաշտոնների ու փողի համար է։

Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային։ Որտեղ մեկ հրամանագրով պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում բնական ու բարոյական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031