Երբ Հայաստանում սահմանադրական մարմինների ղեկավարները նշանակվեն կոնսենսուսով, ես համոզված եմ՝ քաղաքական բալանս կհաստատվի եւ այդ կառույցների ղեկավարները առավել հավասարակշիռ կդրսեւորվեն՝ անկախ օրվա իշխանության տրամադրություններից․ այս կարծիքին է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։
Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման մասին իր պատկերացումները նա բարձրաձայնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ։
Իր գնահատմամբ, խնդիրը մեր մեջ չէ․ «Մեր ազգը բոլորը վատն են, զարգացած երկրներում լավն են, այլ երկրում քաղաքական բալանս պետք է լինի՝ ձեռք բռնող, ձեռքին խփող եւ քաղաքական իշխանությունն արդեն անբռնազբոս չի լինի»։
Խոսելով քաղաքական հետապնդումների եւ քաղբանտարկյալների մասին էլ, փաստաբանը տարակուսեց՝ եթե նախկինում գործեր էին հորինում, որպեսզի մարդկանց կալանավորեն, այժմ դա էլ չեն անում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































