Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի (խոսքը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանի մասին է), երրորդ անձ՝ Երեւան Համայնքի՝ Սուրբ Աբգար թագավորի փողոցի 77/2 հասցեում գտնվող 8250,25 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջի մասին դատական նիստը։
Երրորդ կողմ Երեւան համայնքի ներկայացուցիչը, թեեւ պատշաճ ծանուցված է եղել, նիստին չէր ներկայացել։ Սակայն լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը որոշեց շարունակել գործի քննությունը։
Նախորդ նիստը հետաձգվել էր պաշտպանության կողմի խնդրանքով։ Այսօրվա նիստում Սամվել Կճոյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վարազդատ Ասատրյանը լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով հարցեր ուղղեց հայցվորի ներկայացուցչին, որոնց տրվեցին մեկնաբանություններ։
Լսելով կողմերին՝ դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի փետրվարի 6-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքէջում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































Դե ուրեմն մինչև փետրվարի 6-ը կճոյանը կշարունակի դավաճանել Կաթողիկոսին, իսկ որպեսզի անընդհատ դավաճանի, դատական նիստն անընդհատ կհետաձգեն։