Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր փոփոխություններով սոցփաթեթի շահառուից չի պահանջվի բուժզննում անցնելու մասին տեղեկանք. Ժորա Սարգսյան

Հունվար 16,2026 16:25

«2026թ հունվարի 1-ից առողջության պարտադիր ապահովագրությունն առաջին փուլով տարածվում է նաեւ սոցփաթեթի շահառուների վրա: Սոցփաթեթի շահառուների համար մենք կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ: Դրանցից ամենակարեւորն այն է, որ սոցփաթեթի շահառուները` իրենց գումարը ստանալու կամ օգտագործելու համար, պարտադիր չէ, որ անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտություն:

200 001 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող սոցփաթեթի շահառուները կարող են մեկանգամյա դիմում գրել իրենց գործատուին, եւ իրենց հասանելիք ամսական 6000-ական դրամը փոխանցել որպես ապահովագրավճար: Ինչպես գիտենք, 200 001 եւ ավել ստացող շահառուների կողմից մասամբ ապահովագրավճարը սուբսիդավորում է պետությունը: Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության խորհրդատու Տիգրան Հովհաննիսյանը:

Տիգրան Հովհաննիսյան

Նրա խոսքով, 200 001 դրամից քիչ աշխատավարձ ստացողները շարունակելու են բուժզննում անցնել իրենց բժշկի միջոցով եւ սպասարկվելու են դեռեւս սոցփաթեթի շրջանակներում. «Այդ բարեփոխումը նախատեսված է երկրորդ փուլով, որպեսզի նրանք եւս դառնան պարտադիր ապահովագրվող անձ»: Նա մանրամասնեց, որ սոցփաթեթի շահառուների պարագայում պետությունը 6000 դրամը չի սուբսիդավորում, թողնում է, որ իրենք տնօրինեն իրենց գումարը:

Ժորա Սարգսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը եւս շեշտեց, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար բուժզննում անցնելու պահանջը դուրս է եկել. «Նախկինում գումարի կանխիկացման հնարավորությունից օգտվելու համար բանկը պահանջում էր, որ քաղաքացին բուժզննում անցած լիներ: Նոր փոփոխություններով այլեւս սոցփաթեթի շահառուից չի պահանջվի բուժզննում անցնելու մասին տեղեկանք, որպեսզի սոցփաթեթի շահառուն իր փաթեթի գումարները կարողանա ուղղել հանգստին, հիպոթեքին եւ մնացած այլ ուղղություններին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031