Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը  

Հունվար 16,2026 17:37

Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երևանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ և ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը և թվային տնտեսության ապագան:

Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է: Բանկը մշտապես ներդնում է ժամանակակից թվային լուծումներ և աջակցում է ֆինանսական ոլորտի կայուն տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

FINTECH360-ը միջազգային փորձի փոխանակման և ֆինտեխ էկոհամակարգի զարգացման լավագույն հարթակներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս քննարկելու բանկային ծառայությունների թվային զարգացման հիմնական միտումները, հաստատելու նոր ռազմավարական գործընկերություններ և ընդլայնելու մասնագիտական ​​ցանցը:

Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է արհեստական ​​բանականության կիրառումը բանկային ոլորտում, ավտոմատացման բազմագործակալային համակարգերը,  կենսաչափական նույնականացումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի միտումները: Կքննարկվեն նաև տվյալների պաշտպանության, իրական ակտիվների տոկենիզացիայի, կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման թեմաները։

Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort & Places,The Dvin համալիրում:

FINTECH360-ի՝ արտերկրից ժամանած մասնակիցները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին:

Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը հասանելի է https://fintech360.io/eng կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031