«Սադիզմից բացի ուրիշ բառ չկա, որով կարելի է բնութագրել այն վարքագիծը, որ դրսեւորում են գործիչների նկատմամբ, որոնք այս կամ այն ձեւով վտանգավոր են իրենց համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված»,- Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով ազգային բարերար Սամվել Կարապետյանին կրկին կալանքի տանելու դատարանի որոշմանը։
«Իրենց մոտեցումը ցանկացած խնդրի հետ կապված է մի բանով։ Տեսնում են, որ խնդիրներ կան, խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս կամ այն գործիչը կամ քաղաքական ուժը կարող է էական վտանգ ներկայացնել իրենց վերարտադրությունը կանխելու առումով, ամեն ստոոր քայլի գնում են ու գնալու են։ Եվ այս առումով իմ համար հասկանալի է, որ երբ Սամվել Կարապետյանին նորից տարան կալանքի, հիմքում մի բան էր դրված. որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավորինս մաքրեն իրենց ախոյաններին։ Սա ուրիշ կերպ հնարավոր չի բացատրել։
Բայց մյուս կողմից պետք է հասկանան, որ արդեն իրենց նկատմամբ ձեւավորված կարծիքը՝ որպես հայրենիքը ծախող, որպես եկեղեցու նկատմամբ սանձարձակ ոտնձգություններ իրականացնող, որպես մեր ազգային պետական շահերը ոտնահարող մի ուժի, իրենց ուրիշ ոչ մի բան չի մնում, քան համակերպվել այն բանի հետ, որ իրենք այլեւս չեն վերընտրվելու։ Որովհետեւ հակառակ պարագայում, այն չարագործությունները, որ հիմա իրենք անում են իրենց քաղաքական հակառակարդների՝ նորմալ հայ մարդկանց նկատմամբ, շատ ծանր է նստելու։ Օրերը անցնելու են, հետո իրենք պատասխան են կրելու իրենց չարագործությունների համար՝ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Ու այդ պատասխանը իրենք շատ դժվարությամբ են տանելու»,-ասաց Գագիկ Մինասյանը։
Խոսելով կալանավորված մեդիա գործիչներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի, հատկաապես՝ Նարեկ Սամսոնյանի, որի համար անժամկետ հացադուլի հետեւանքով առողջական լուրջ ռիսկեր են առաջ եկել, քաղաքական գործիչն ասաց. «Այն, ինչ մենք ասացինք Սամվել Կարապետյանի համար, վերաբերում էր պարոն Կարապետյանին, բայց ոչ միայն իրեն, որովհետեւ բոլոր քաղաքական գործիչները, հասարակության ներկայացուցիչները, բոլոր լրագրողները, որոնք այս կամ այն կերպ վտանգ են ներկայացնում իրենց վերընտրվելոուն, վերաբերմոունքը նույնն է՝ զրկել նրանց հասարակական գործունեության հնարավորությունից ամենաբիրտ, ամենաանմարդկային ձեւով։
Կարդացեք նաև
Մեզ մոտ այդ դատական քննարկումները, կալանավորումները մի նպատակ ունեն. իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար բացել բոլոր ճանապարհները։ Դա կլինի օրենքի սահմաններից դուրս, կլինի մարդու իրավունքների ոտնահարումով, դա ոչ մեկին չի վերաբերում; Եվ ցավն այն է, որ դա չի անհանգստացնում նույնիսկ միջազգային այն կառույցներին, որոնք տասնամյակներ շարունակ հորջորջում էին իրենց որպես մարդու իրավունքների պաշտպանների առաջամարտիկ։ Սրանք էլ օգտվում են այդ վերաբերմունքից եւ իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ արտակարգ ցինիկ, սանձարձակ ու սադիստական վարքագիծ են դրսեւորում»,-ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































