Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվանից անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում․ shamshyan.com

Հունվար 16,2026 21:35

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին են հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ «Կասկադ» համալիրի կիսակառույց շինության մոտ, քարերի վրա դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները «Կասկադի» կիսակառույց շինության այդ հատվածում՝ դժվարանցանելի վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

Այն դուրս բերելու համար ոստիկաններին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ մոտ 500 մետր ոտքով մարմինը մոտեցրել են դիատարին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և իր հարազատների կողմից երկվանից որոնվում էր որպես անհայտ կորած։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031